ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջարկում եմ համայնքային շենքերը և եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովը տրամադրել հիվանդանոցային կարիքի համար․ Բաբաջանյան

Առաջարկում եմ համայնքային շենքերը և եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովը տրամադրել հիվանդանոցային կարիքի համար․ Բաբաջանյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը առաջարկեց համայնքային սեփականության շենքերը տրամադրել հիվանդանոցային կարիքի համար։

«Շատ է վատ լուրեր ենք ստանում բուժհիմնարկներում տեղ չլինելու մասին։ Ես առաջարկում եմ, որ համայնքային սեփականության շենքերը, քաղաքապետարանները, մարզպետարանները և եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովը և մնացած բոլոր հաստատությունները տևրամադրել հիվանդանոցային կարիքի համար, որովհետև բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին», -հայտարարեց Բաբաջանյանը։

Նրա խոսքով, ըստ ցուցումի ծանր հիվանդներին ուղարկում են տներ։ «Ես կարծում եմ, որ այդ մարդկանց չպետք է թողնենք ծանր վիճակում իրենց տներում։ Հորդորում եմ այս նիստից հետո դուրս գալ փողոց, օգնել բժիշկներին, օգնել ոստիկաններին, համոզել քաղաքացիներին, որ դիմակ կրեն», -հայտարարեց Բաբաջանյանը՝ դիմելով ԱԺ պատգամավորներին։

  • Կիսվել: