շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը իշխանության կողմից սպառնալիք է ժողովրդին՝ նրանք չեն հասկանում, որ գնացքը գնացել է․ Գեղամ Մանուկյան

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը իշխանության կողմից սպառնալիք է ժողովրդին՝ նրանք չեն հասկանում, որ գնացքը գնացել է․ Գեղամ Մանուկյան

Իմ ժամանակը ափսոս է Անդրանիկ Քոչարյանին մեկնաբանելու համար: Այս մասին այսօր անհնազանդության երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը` անդարդառնալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։

Քոչարյանը հայտարարել էր՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։

«Դա իշխանության կողմից սպառնալիք է ժողովրդին, նրանք ուղղակի չեն հասկանում, որ գնացքը գնացել է, վախեցող չկա, չեն կարող լռեցնել»,–ասաց Մանուկյանը և հավելեց, որ Անդրանիկ Քոչարյանը մեկ օր պատասխան կտա բոլոր իր կատարած զանցանքների, հանցանքների համար՝ Գյումրիից սկսած մինչև այս օրերին:

  • Կիսվել: