շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դասալիքների թիվը 11 հազարից գուցե մի քիչ ավելի է․ Քոչարյան

Դասալիքների թիվը 11 հազարից գուցե մի քիչ ավելի է․ Քոչարյան

Դասալիքների թիվը 11.000-ից գուցե մի քիչ ավելի է, ունենք հազարների հասնող քրեական գործեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Մեկնաբանելով օրեր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, Քոչարյանը նշեց․

«11 հազարը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավելի է․ մի մոռացեք , որ պատերազմի ժամանակ մասնակի զորակոչ էր արվում, այդ զորակոչը շատ դեպքերում տեղ չէր հասնում, կամ հասնում էր, մի կարճ ժամանակ հետո անձնակազմին չէին կարողանում հավաքել իրար գլխի։ Ունենք հազարների հասնող քրեական գործեր և այդ խնդիրը զինվորական քննչական  մարմիններում  քննվում է։ Այդ թիվը, որ հնչեցվել է, անպայման այդ թվի հետ կապված քննիչ հանձնաժողովն իր պարզաբանումները կստանա և երբ կհաստատվի 11 թե 12 հազար է դասալիքների թիվը, այն ժամանակ  հստակ կասենք՝ քանի քրեական գործ է հարուցվել, ուր են հասել դրանք»։

Քոչարյանը հավելեց, որ  տարիներ շարունակ չենք կարողացել պատրաստված աշխարհազորի խնդիրը լուծել․

«Եվ, երբ ասում ենք նախկինում նման խնդիր է եղել, ասում են՝ հերիք չէ՞, նախկինին անդրադառնաք, բայց որ նախկինում է եղել՝ հո չե՞նք ասի հիմա է եղել»։  

  • Կիսվել: