ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ը և Թուրքիան սերտորեն համագործակցում են Հարավային Կովկասում լարվածությունը թուլացնելու և խաղաղություն հաստատելու համար. Պետդեպ

ԱՄՆ-ը և Թուրքիան սերտորեն համագործակցում են Հարավային Կովկասում լարվածությունը թուլացնելու և խաղաղություն հաստատելու համար. Պետդեպ

ԱՄՆ-ն ու Թուրքիան «սերտորեն համագործակցում են» Հարավային Կովկասում լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է թուրք առաջնորդների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների նախաշեմին, գրում է Turan-ը։

 Բլինքենը, որն այցով գտնվում է Թուրքիայում, այսօր կեսօրին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Կիրակի օրը նա այցելել է փետրվարի 6-ի երկրաշարժից առավելապես տուժած նահանգներից մեկը։ Բլինքենը տարածաշրջանին օգնելու համար խոստացել է հատկացնել ևս 100 միլիոն դոլար:

«Դա կավելացնի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար ԱՄՆ մարդասիրական օգնության ընդհանուր գումարը՝  հասցնելով մինչև 185 միլիոն դոլարի»,- ասվում է հայտարարության մեջ:

«Թուրքիան սահմանակից է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Իրանին, Իրաքին և Սիրիային և հանդիսանում է առանցքային գործընկեր շրջակա տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները և Թուրքիան սերտորեն համագործակցում են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածությունը, միջազգային իրավունքի համաձայն, նվազեցնելու և ձգտում են խաղաղություն հաստատել Բալկաններում և Հարավային Կովկասում», - ասվում է Պետդեպարտամենտի տեղեկագրում: 

  • Կիսվել: