չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարություն

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 20-ինՍպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Ընդունվել է ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարություն, որտեղ նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։

Բացի այդ՝ Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև իսրայելապաղեստինյան և ռուս-ուկրաինական հակամարտություններին:

  • Կիսվել: