ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Բայրամովն ու Սուրբ Աթոռի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը

Բայրամովն ու Սուրբ Աթոռի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը

Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության X սոցիալական էջից։

Նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացին, Վաշինգտոնի գագաթնաժողովում ստորագրված պատմական համաձայնագրերի իրականացմանը։

  • Կիսվել: