ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պատմական իրադարձություն. Տաջիկստանի նախագահը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին

Պատմական իրադարձություն. Տաջիկստանի նախագահը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական իրադարձություն է, որը կհարթի երկու երկրների միջև երկարատև խաղաղության հասնելու ճանապարհը։ Այս մասին ասված է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական հեռագրում։

Ռահմոնը, մասնավորապես, նշել է. «Մենք ողջունում ենք այս պատմական իրադարձությունը և ընդգծում ենք խաղաղ երկխոսության կարևորությունը՝ որպես ճգնաժամերի և հակամարտությունների լուծման միակ միջոց»:

Տաջիկստանի նախագահը նշել է, որ ստորագրված փաստաթուղթը բացում է երկու երկրների միջև երկարատև խաղաղության հասնելու ճանապարհը և վստահություն է հայտնել, որ «ձեռք բերված համաձայնությունները կստեղծեն անհրաժեշտ հիմք երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների և գործընկերության զարգացման համար և միևնույն ժամանակ կնպաստեն Կովկասում կայունության և անվտանգության հիմքերի ամրապնդմանը և կառուցողական միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»։

 

  • Կիսվել: