կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռանա պաշտոնից. Լավրով

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռանա պաշտոնից. Լավրով

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռանա պաշտոնից, քանի որ նա գլուխ չի հանում իր պարտականություններից: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լավրովն ասել է. «Եվրոպական, եվրոատլանտյան անվտանգության հիմքում ընկած են մի շարք սկզբունքներ, որոնք համաձայնեցվել և ստորագրվել են բարձր մակարդակով՝ որպես քաղաքական պարտականություններ, այդ թվում՝ հավասար և անբաժան անվտանգության անկյունաքարային սկզբունքը, որի համաձայն՝ Եվրոատլանտիկայի ոչ մի պետություն և ԵԱՀԿ ոչ մի անդամ չի ամրապնդի իր անվտանգությունը մյուսների անվտանգության խախտման հաշվին»:

Նշվում է նաև, որ Լավրովը հավելել է, որ «եթե Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամներն իրավունք ունեն թքելու այս սկզբունքի վրա, որն ամրագրված է փաստաթղթերով, ապա իսկապես ժամանակն է, որ նա հեռանա այլ աշխատանքի, քանի որ իր պարտականություններից գլուխ չի հանում»:

 

 

  • Կիսվել: