երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակիչ կայանների ներդրման ծրագրերում էմիրաթական կողմի մասնակցությունը

Քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակիչ կայանների ներդրման ծրագրերում էմիրաթական կողմի մասնակցությունը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Աբու Դաբիում՝ ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում, հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրոուիի հետ։ Այդ մասին ասված է Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջում:

«Քննարկել ենք երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում էներգիայի կուտակիչ կայանների ներդրման ծրագրերում էմիրաթական կողմի մասնակցությունը։

Կարևորել եմ ԱՄԷ-ի փորձի փոխանակումն ու ներդրումային ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում։

Նախարար Ալ Մազրոուին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը։ Հանդիպման ավարտին նրան հրավիրել եմ Հայաստան՝ ոլորտի ծրագրերին տեղում ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: