չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացիների հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացիների հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

Ադրբեջանի դեմ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կոչերով հանդես եկած և թշնամանք քարոզած՝ Իրանի 14 քաղաքացիներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ, Ադրբեջանի տարածքում։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրանց արգելվել է մուտք գործել Ադրբեջան:

Պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, այն է, որ «վերջին շրջանում Իրանի քաղաքացիների և իրանական լրատվամիջոցների կողմից նկատվում է Ադրբեջանի Հանրապետության, ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին անհիմն կոշտ մեղադրանքների, վիրավորական արտահայտությունների և անօրինական կոչերի աճ։ Տարբեր մակարդակների կրոնական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես են գալիս Ադրբեջանի ինքնիշխանության ու անվտանգության, երկրում պետության և կրոնի միջև ձևավորված հարաբերությունների, պետական կառավարման համակարգի և այլ ոլորտների դեմ, քարոզում կրոնական արմատականություն, փորձում հրահրել կրոնական ատելություն և թշնամանք, ինչպես նաև կոչեր անում իշխանությունը բռնությամբ փոխելու»:

  • Կիսվել: