ԱՄՆ-ում մահացել է Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ Կարապետյանը
ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի խորհրդարանի նախկին պատգամավոր Արամ Կարապետյանը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նրա օրոք Ռոդ Այլենդի դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձնող օրենք էր ընդունվել։
Կարապետյանը նաև ակտիվորեն աջակցել է նահանգի հայկական համայնքին։



