երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Ոգեշնչվեցինք Վրաստանի վճռականությամբ՝ լինելու ԵՄ լիարժեք անդամ. Փաշինյան

Ոգեշնչվեցինք Վրաստանի վճռականությամբ՝ լինելու ԵՄ լիարժեք անդամ. Փաշինյան

ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին մասնակցում եք այլ երկրների առաջնորդների հետ, որոնք արդեն իսկ ընթանում են Եվրոպական միության ճանապարհով. որոշները՝ երկար տարիներ, որոշները՝ ավելի կարճ ժամանակ։ Եթե կարողանայիք գագաթնաժողովից հեռանալ մեկ կոնկրետ հանձնառությամբ՝ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցում, ո՞րը կլիներ դա։ Այսպիսի հարց ուղղեց Euronews-ի հարցազրուցավարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Դա կլիներ հետևյալը. մենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնի, քանի որ Վրաստանը թեկնածու երկիր է։ Անկեղծ լինեմ. մեր՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունելու որոշումը կայացնելիս մենք ոգեշնչվեցինք Եվրամիության որոշմամբ և Վրաստանի՝ Եվրոպական միության լիարժեք անդամ լինելու վճռականությամբ։ Այսինքն՝ մեզ համար՝ Հայաստանի համար, Վրաստանի հաջողությունը շատ կարևոր է անգամ քաղաքացիների շրջանում մեր եվրոպական քաղաքականության, մեր եվրոպական հեռանկարների ընկալման համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: