ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընտրությունները կլինեն մայիսի 14-ին և դա փոփոխման ենթակա չէ. Էրդողան

Ընտրությունները կլինեն մայիսի 14-ին և դա փոփոխման ենթակա չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել ելույթով։ Նա, անդրադառնալով գալիք ընտրություններին, նշել է, որ դրանք կայանալու են մայիսի 14-ին և այն փոփոխման ենթակա չէ, իսկ ընտրությունների օրակարգում կրկին երկրաշարժն է լինելու առանցքային հարցը, գրում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով աղետային իրավիճակին՝ նա ասել է, որ իրենք (իշխանությունը-խմբ․) երկրաշարժից հետո երբեք քաղաքական վիճաբանությունների մեջ չեն մտել, և բավարարվել են յուրաքանչյուր խոսքի և դիրքորոշման վերաբերյալ «գրառումներ անելով» և իրավիճակի կարգավորումից հետո իրենք հաշիվ են պահանջելու բոլորից։

Նշելով, որ ընտրությունների օրվա հետ կապված հարցերը գտնվում են Գերագույն ընտրական խորհրդի (YSK) իրավասության դաշտում, Էրդողանն ասել է, որ ինչ պատճառով էլ լինի, փետրվարի 6-ի աղետից հետո իրենց տները կորցրած կամ բնակավայրերը փոխած բնակիչների համար կհրապարակի նախագահական հրամանագիր, որպեսզի նրանց համար ևս ապահովվի հնարավորություն ընտրություններին մասնակցելու համար։

 

  • Կիսվել: