Պրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներ
Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում երկու մարդատար գնացքի բախման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Idnes լրատվական պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տուժածների հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ Արտակարգ պատահարի վայր են ուղարկվել շտապօգնության և փրկարարների չորս բրիգադ։
Ճակատային բախումից առաջ գնացքները առավելագույնս նվազեցրել են արագությունը, և այդ պատճառով, ինչպես հետևում է հաղորդագրությունից, արտակարգ պատահարն անցել է առանց զոհերի։ Վնասվել են երկու շարժակազմերի մեքենավարների խցիկները։ Տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։



