երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Նա արտահայտել է իր կարծիքը, ձևակերպումների մի մասին համաձայն եմ, մյուս մասին՝ ոչ․ Ռուբինյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Նա արտահայտել է իր կարծիքը, ձևակերպումների մի մասին համաձայն եմ, մյուս մասին՝ ոչ․ Ռուբինյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Նա արտահայտել է իր կարծիքը, ձևակերպումների մի մասին համաձայն եմ, մյուս մասին համաձայն չեմ: Եզրահանգմանը համաձայն չեմ, բայց դա նորմալ է, որովհետև տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ։ Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածին։

«Մենք ընդհանրապես ցանկացած քաղաքական հարցի շուրջ միշտ քննարկում ենք ունենում խմբակցության ձևաչափով, Կառավարության մեր գործընկերների հետ և գալիս ենք տարբեր եզրահանգումների»,- ասաց Ռուբինյանը։

Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ ինչո՞ւ այդ մասին նախկինում չէր խոսում, Ռուբինյանն ասաց՝ չգիտի։

  • Կիսվել: