երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Կյանքից հեռացել է մոդել և հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Կունիցինան

Կյանքից հեռացել է մոդել և հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Կունիցինան

Մոդել և հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Կունիցինան մահացել է 57-րդ տարեկանում՝ նոյեմբերի 16-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա գործընկեր Պավել Լոբկովը։

«Երեկ հայտնի դարձավ, որ նա մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Մահվան պատճառը, հավանաբար, սրտի կանգն է եղել:

Նոյեմբերի 9-ին Լոբկովը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Կունիցինան բաց սրտի վիրահատությունից հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Ա. Ն. Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

  • Կիսվել: