ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է ՌԴ-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը

Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է ՌԴ-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հարաբերություններում առկա լարվածությունը և նշել, որ Անկարան հանդես է գալիս լարվածության նվազեցման օգտին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ռուսաստանի երկխոսությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ որոշիչ կլինի Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը մեղմելու ուղիները որոշելու հարցում։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բանավոր արձագանքել են Ռուսաստանի նախաձեռնություններին, և շուտով գրավոր պատասխան կլինի։ Լարվածությունը պահպանվում է, վիճակը լուրջ է: Շարունակելու ենք նաև շփումները, որպեսզի թուլացնենք էսկալացիան»,- ասել է Չավուշօղլուն:

 

  • Կիսվել: