Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե իր հավ խելքով ինչ-որ բանի կհասնի. չի՛ լինելու. Նարեկ Կարապետյան
Իրավապահները խուզարկությունից հետո մեքենայով տարան ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։
Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Փաշինյանը մտածում է, որ այս քայլերով կարող է ինչ-որ բանի հասնել։
«Մտածում է, թե այսպես իր հավ խելքով ինչ-որ բանի կհասնի։ Ինչ պլանավորել ես՝ մոտդ չի ստացվելու, վախդ բռնել է մեր թշնամին, դրա համար էլ ինչ ասում են՝ անում ես։ Չի՛ լինելու»,- ասաց Կարապետյանը։



