չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Գանձակ բնակավայրում գործող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ

Գանձակ բնակավայրում գործող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ

Գանձակ բնակավայրում գործող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ, այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։

Ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681խմ ստորերկրյա ջուր։

Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12.327.129դր.:

Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: