չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ

Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։ 

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի քննչական կոմիտեից՝ ընդգծելով, որ նրա և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀԷՑ-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։

Գործի շրջանակում իրավապահներն այսօր միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելուժ համար։  Կարապետյանին մեկ այլ գործով էլ մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման հոդվածով։ 

 

  • Կիսվել: