չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Ալիևի գործիքն են դարձել․ Լևոն Քոչարյանը՝ «Ուժեղ Հայաստանի» շուրջ տեղի ունեցողի մասին

Ալիևի գործիքն են դարձել․ Լևոն Քոչարյանը՝ «Ուժեղ Հայաստանի» շուրջ տեղի ունեցողի մասին

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

«Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։ Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։ Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով»,-գրել է Լևոն Քոչարյանը։

  • Կիսվել: