Սաուդյան Արաբիան 46,5 տոննա զոհաբերված կենդանիների միս է ուղարկել Ադրբեջան
Սաուդյան Արաբիան զոհաբերված կենդանիների մսի բաշխման ծրագրի շրջանակում Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանն է փոխանցել 46,5 տոննա միս։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպան Իսամ բին Սալեհ ալ Ջութեյլին։
Նրա խոսքով՝ նախարարությունն ունի առավել կարիքավոր քաղաքացիների ցուցակները, ինչը թույլ կտա ապահովել մարդասիրական օգնության հասցեական բաշխումը։
Դեսպանը նշել է, որ նախաձեռնությունը վկայում է Սաուդյան Արաբիայի և իսլամական երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի միջև սերտ սոցիալական կապերի մասին, ինչպես նաև ամրապնդում է իսլամական եղբայրության զգացումն ամբողջ աշխարհում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ ծրագրի իրականացման գործում համագործակցության և աջակցության համար։



