ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական զինուժը մարդկային ուժի կորուստներ ունի Իդլիբում

Թուրքական զինուժը մարդկային ուժի կորուստներ ունի Իդլիբում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով 2 թուրք զինծառայող է սպանվել, 1-ը՝ վիրավորվել։ Բացի այդ նշվում է, որ Իդլիբում սրտի կաթվածից մահացել է նաև 1 թուրք զինվորական, գրում է Ermenihaber.am-ը։

Նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է․

«Իդլիբի ապառազմականացված գոտում մեր ստորաբաժանումների ուղղությամբ ծայրահեղական որոշ խմբավորումների կողմից իրականացված հարձակման հետևանքով մեր զինծայողներից 2֊ը զոհվել, 1-ը վիրավորվել է»։

Նախարարությունը տեղեկացրել է, որ թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել թիրախների վրա։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր Իդլիբում Թուրքիայի կողմից չվերահսկվող խմբավորումներից մեկի զինյալների ինժեներական հետախուզության ժամանակ երկու թուրք զինծառայողի մահվան մասին:

  • Կիսվել: