հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրք ոստիկաններն ակտիվ գործողություններ են սկսել Իդլիբում (տեսանյութ)

Թուրք ոստիկաններն ակտիվ գործողություններ են սկսել Իդլիբում (տեսանյութ)

Թուրքական ոստիկանության ստորաբաժանումներն առաջին անգամ ակտիվ գործողություններ են իրականացրել Սիրիայի Իդլիբում նահանգում։ Այս մասին գրում է թուրքական «T24» լրատվական կայքը՝ հղում անելով «BBC» թղթակից Մուղիրա ալ-Շարիֆին, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ թուրք ոստիկաններն Իդլիբում գործողություններ են իրականացրել տեղի ցուցարարների դեմ, որոնք ակցիա են կազմակերպել նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովին միացնող M-4 մայրուղու երկայնքով ռուս-թուրքական համատեղ պարեկային ծառայության անցկացման դեմ։

Ալ-Շարիֆը հաղորդել է, որ թուրքական ոստիկանությունը գործողություններ է կատարել պարեկային ծառայության երթուղու մի մասը փակած ցուցարարներին ցրելու նպատակով և դեպքի վայրից տեսանյութ ու լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։

  • Կիսվել: