հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հռոմի պապը կայցելի Թուրքիա

Հռոմի պապը կայցելի Թուրքիա

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Թուրքիա: Նրա այցը պլանավորվում է 2025 թվականի նոյեմբերի վերջ, հայտնել է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին:

Հիշեցնենք՝ Թուրքիա այցելելու ծրագրերի մասին խոսվել է Վատիկանում Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի, և քահանայապետի հանդիպման ժամանակ։ Լեւ XIV-ը առաջին տիկնոջն ասել է, որ կցանկանար իր առաջին արտասահմանյան այցերից մեկը որպես Հռոմի Պապ կատարել Թուրքիա:

Գործակալությունը նաև հայտնում է, որ Հռոմի Պապը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Նիկիայի ժողովի 1700-ամյակը: Նա նշել է, թե «Թուրքիան կարեւոր երկիր է քրիստոնյաների համար, այն հանդես է գալիս որպես կարեւոր կամուրջ խաղաղության կառուցման համար»:

  • Կիսվել: