ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թրամփը կորոնավիրուսը որակել է «չինական» վիրուս. Պեկինը կտրուկ արձագանքել է

Թրամփը կորոնավիրուսը որակել է «չինական» վիրուս. Պեկինը կտրուկ արձագանքել է

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կորոնավիրուսը որպես «չինական» վիրուս անվանելու համար։ Ինչպես գրում է «Ամերիկայի ձայն»-ը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը վիրավորական է որակել նախագահ Թրամփի խոսքերը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ աջակցելու է բոլոր այն ոլորտներին, ներառյալ ավիաընկերություններին, որոնք տուժել են «չինական» վիրուսի արդյունքում:

Անցած շաբաթ նաև նախագահը թվիթերում տարածել էր մեկ այլ մեկնաբանություն, որը պարունակում էր «չինական» վիրուս որակումը:

ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ այս հարցը ուղղվել է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդին, ով համաձայնվել է, որ որակումը սխալ է, քանի որ հիվանդությունը սկսվելով, Չինաստանից հետո շարունակվել է այլ երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հիվանդությունը անվանել է COVID-19: Կազմակերպության նախագահն ընդգծել է , որ այս միջոցով հնարավոր է խուսափել որևէ այլ անվանումից, որը կարող է հնչել վիրավորական:

  • Կիսվել: