ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ճապոնիայում «Diamond Princess» նավի ուղևորները վերջապես կկարողանան ափ դուրս գալ

Ճապոնիայում «Diamond Princess» նավի ուղևորները վերջապես կկարողանան ափ դուրս գալ

Ճապոնական Յոկոհամա նավահանգստի մերձակա ջրերում գտնվող «Diamond Princess» ճամփորդական նավի ուղևորներն ու անձնակազմի անդամները, որոնք կորոնավիրուսի պատճառով կարանտինացված են, կկարողանան ափ դուրս գալ փետրվարի 19-ին։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարարը, գրում է Ria Novosti-ին։ 

Նախարարն ասել է, որ գործընթացը կավարտվի մինչև փետրվարի 21-ը:

Kyodo գործակալության փոխանցմամբ ՝ Կացունոբուն հաստատել է կարանտինի ավարտման նախնական ժամկետը, միաժամանակ նա նշել է, որ միայն կարող են նավից մեկնել այն ուղևորները, որոնց լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսի նկատմամբ եղել են բացասական։

Զբոսաշրջային նավում գտնվում է մոտ երեք հազար մարդ. բոլորից նմուշներ են վերցրել հետազոտության համար, դրանք այժմ վերամշակվում են:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 520 դեպք: Վարակվածներից 454-ը՝  398 ուղևոր և անձնակազմի 56 անդամ, գտնվում են «Diamond Princess» նավում։

  • Կիսվել: