ԱՄՆ զինուժը կրակ է բացել Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավի ուղղությամբ. աղբյուր
Ամերիկացի զինվորականները կրակ են բացել պանամական դրոշով նավի ուղղությամբ, որը փորձել է ճեղքել Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի:
Նշվում է, որ, ըստ պաշտոնյայի, ամերիկյան ռազմական ուղղաթիռը կրակ է բացել այն բանից հետո, երբ նավի անձնակազմը անտեսել է մի քանի նախազգուշացում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաշտոնյան նշել է, որ հարձակումից հետո նավը, հավանաբար, փորձել է անձնակազմին տեղափոխել մեկ այլ քաղաքացիական նավ։
Օգոստոսի 11-ին բրիտանական Vanguard խումբը և ծովային անվտանգության ոլորտում գործող աղբյուրը հայտնել են, որ պանամական դրոշով Vela Nova բեռնատար նավը Օմանի ծոցում հրթիռային հարձակման է ենթարկվել։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների կառավարման կենտրոնը հաստատել է առևտրային նավի և ռազմական ուժերի մասնակցությամբ միջադեպը։



