շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տարածաշրջանում կայունությունը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով. Էրդողան

Տարածաշրջանում կայունությունը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով. Էրդողան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին ղեկավարներն արդեն սկսել են բանակցությունները:  

Էրդողանն առանձնազրույցի նախաբանում Պուտինին շնորհակալություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար՝ ընդգծելով, որ ռուս զբոսաշրջիկներն ընտրել են իր երկիրը հանգստանալու համար:

Էրդողանն ընդգծել է նաև ռազմա-պաշտպանական ոլորտում արվող համատեղ քայլերը: Վերջինս շեշտել է, որ տարածաշրջանում կայունությունը անմիջականորեն պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով:

  • Կիսվել: