երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Սոչիում անօդաչու մոտորանավակների հարձակման սպառնալիքի պատճառով փակել են լողափերը

Սոչիում անօդաչու մոտորանավակների հարձակման սպառնալիքի պատճառով փակել են լողափերը

Սոչիում ժամանակավորապես սահմանափակել են մուտքը դեպի լողափեր և առափնյա մաս՝ անանձնակազմ մոտորանավակների կիրառման սպառնալիքի պատճառով։ Այս մասին MAX հարփակում գրել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

Նա, մասնավորապես, նշել է. «Փրկարարներն ու պահպանությունը բարձրախոսների միջոցով նախազգուշացնում են հնարավոր վտանգի մասին։ Քաղաքի բնակիչներին և հանգստացողներին խնդրում եմ նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։

Ինչպես հաղորդվում է՝ որոշումն ընդունել է քաղաքային օպերատիվ շտաբը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան անանձնակազմ նավակը հարվածել էր Սոչիի առափնյա շրջանին, ինչից հետո հրդեհ էր բռնկվել, տուժել էր 28 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

  • Կիսվել: