Հրդեհ Սոչիում՝ ուկրաինական մոտորանավակների գրոհի պատճառով
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել ուկրաինական անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո: Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Շտաբի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Նախնական տեղեկություններով՝ տուժել է մեկ մարդ»։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները։
Թարմացում. Սոչիում անօդաչու նավակների կողմից ափամերձ գոտում հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը հասել է ութի, հայտնել է Կուբանի տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբը։
Սոչիում վնասվել են լողափի ենթակառուցվածքները և ափամերձ գոտու հարակից հատվածը։



