երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ստամբուլում ադրբեջանցի և ՌԴ քաղաքացի է սպանվել

Ստամբուլում ադրբեջանցի և ՌԴ քաղաքացի է սպանվել

Ստամբուլում տեղի է ունեցել փոխհրաձգություն քաղաքացիների երկու զինված խմբի միջև, սպանվել է 2 մարդ, այդ թվում ՝ չեչենական ծագմամբ ՌԴ քաղաքացի, հայտնում է Ria.ru—ն։

«Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում: Երկու մարդ է սպանվել՝ ադրբեջանցի և չեչենական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացի, 3 չեչեն ձերբակալվել է: Զինված կոնֆլիկտի 4 մասնակցի որոնումը շարունակվում է»,-տեղեկացրել է աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ բախման պատճառը պարտքերի չլուծված խնդիրն էր: Նա հավելել է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաև Վրաստանի և Սիրիայի քաղաքացիներ:

  • Կիսվել: