ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն արգելափակել են Սումի եւ Կոնոտոպ քաղաքները. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը, ճեղքելով ազգայնական գումարտակների պաշտպանությունը, հասել են դեպի Վոլնովախա, հայտնել է ՌԴ ՊՆ-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ՌԴ Զինուժն արգելափակել է Սումին եւ Կոնոտոպը՝ գրավելով մեծ քանակությամբ արեւմտյան զենք, այդ թվում՝ ՛՛Ջավելին՛՛:
՛՛ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն արգելափակել են Սումի եւ Կոնոտոպ քաղաքներն ու միջոցներ են ձեռնարկում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՛՛,-լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա նաեւ հավելել է, որ ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինական 6 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ եւ 5 ԱԹՍ: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԶՈՒ-ն նաեւ շարքից դուրս է բերել Ուկրաինայի ԶՈՒ կապի եւ կառավարման 17 հանգույցներ, ՀՕՊ Ս-300 եւ «Օսա» 19 զենիթային համալիրներ, 39 ռադիոլոկացիոն կայաններ: