ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Սումի քաղաքին. յոթ վիրավորներից վեցն ու զոհերից մեկը երեխաներ են
Այսօր երեկոյան երեկոյան ռուսական բանակը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքի արվարձաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին. կա երեք զոհ, յոթ վիրավոր:
Ինչպես հայտնել է Սումիի քաղաքապետ Արտյոմ Կոբզարը՝ հարվածի հետևանքով մեկ աղջիկ տեղում մահացել է, իսկ մեկ տղամարդ ու տղա երեխա մահացել են հիվանդանոցում։ Եվս յոթ մարդ վիրավորվել է, որոնցից վեցը երեխաներ են։ Մեկ երեխայի վիճակը ծանր է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: