Ռուսական զորքերը հարվածել են Սումիին. կան զոհեր
Ռուսական զորքերը հարվածել են Սումի քաղաքին:
Ըստ Պետական արտակարգ իրավիճակների ծառայության՝ զոհվել է երեք մարդ: Իր հերթին Սումիի մարզի ռազմական վարչությունը հայտնել է 20 վիրավորի մասին։
Ինչպես հայտնել են իշխանությունները՝ հունիսի 3-ին, ժամը 9:00-ի սահմաններում, հեռահար բազմակի արձակման հրթիռային համակարգերից գրանցվել է հինգ հարված, ինչի հետևանքով վնասվել են մեկ բնակելի շենք, պահեստ, ավտոտնակ, չորս մեքենա և հիվանդանոցի մասնաշենքերից մեկը։