ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ն փակում է Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանը

ՌԴ-ն փակում է Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը, ԱԴԾ-ին և ՆԳՆ-ին մշակել նախագիծ՝ Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանին գտնվող օտարերկրացիների անցումը ժամանակավորապես դադարեցնելու համար, նշված է կառավարության կայքում:

Ինչպես հաղորդվում է՝ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 15-ից և կվերաբերեն օտարերկրացիներին՝ բացառությամբ Բելառուսի քաղաքացիների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և Ռուսաստանում բնակության թույլտվություն ստացած քաղաքացիների:

  • Կիսվել: