չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը

ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը

Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը վրդովված Է հայրենակիցների նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններից եւ պահանջում Է՝ անհապաղ դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը։

«Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում Ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՌՀԿՀԽ) կայքում հայտարարություն Է հրապարակվել կառույցի աշխատանքը դադարեցնելու մասին: Պատճառը ամերիկյան իշխանությունների կողմից երկար տարիներ շարունակվող աննախադեպ ճնշումն Է ռուսալեզու համայնքի ներկայացուցիչների վրա»,-հաղորդվում Է դեսպանության Facebook-ում:
 
Նշվում Է, որ դիվանագետները «վրդովված են հայրենակիցների դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողություններից» «ԱՄՆ-ի տարածքում առանց գրանցման որպես օտարերկրյա գործակալներ աշխատելու կասկածների» պատրվակով: «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռուսական սփյուռքի ներկայացուցիչների հետապնդումը»,-հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
 
Դեսպանությունում ընդգծել են, որ ամերիկյան իշխանությունների կողմից նման գործելակերպը համարում են Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական»:
 
«Հայրենակիցներին ճնշելու աղաղակող միջադեպերի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին քանիցս տեղեկացվել Է ամերիկյան իշխանություններին: Սակայն պաշտոնական անձինք շարունակում են անտեսել համայնքի բազային իրավունքներն ապահովելու կոչերը, որոնք ամրագրված են այդ թվում ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղման մեջ:
 
Ըստ Էության, խոսքը երկրում անձնական ազատությունների կոպիտ ոտնահարման մասին Է, երկիր, որը հավակնում Է կոչվել «ժողովրդավարության պատվար»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: