ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Տեր-Պետրոսյանին ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է․ Արայիկ Հարությունյան

Տեր-Պետրոսյանին ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը, որում վերջինս համեմատականներ է անցկացրել 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ընդունված օրենքի և Հայաստանում կաթողիկոսի ընտրությունների պահանջի մասին վարչապետի հայտարարության միջև։

«Այսօր Լևոն Տեր Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել: Իլուրին տված հարցազրույցում նա ասել է՝ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին... Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»: Սրանով նա փաստորեն հավասարկության նշան է դնում վարչապետի ու հայ ինքնության դեմ հանցանք գործած ռուս կայսեր միջև: Սա ասում է մի մարդ, որը նորանկախ Հայաստանի նաև կաթողիկոսական ընտրությունների ԿԵՂԾՄԱՆ ԿՆՔԱՀԱՅՐՆ է՝ Վանոների միջոցով: Այսպիսի խայտառակություններ գործած մարդը պետք է պարզապես լռի: Նրան ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է: Լսեք Տիրան սրբազանին ու ԼՏՊ-ի էջն էլ փակենք ընդմիշտ»,- գրել է նա։

  • Կիսվել: