ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը. Արայիկ Հարությունյան

Գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը. Արայիկ Հարությունյան

Այսօր ավարտվեց ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի պաշտոնում: Ինչպես արդեն ասել եմ՝ սա հսկայական փորձառություն էր ինձ համար, ամբողջ գիտելիքս ու հմտություններս ծառայեցրել եմ Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
 
«Շնորհակալ եմ այս հնարավորության համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին. համատեղ հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ամրապնդելով մեր պետականությունը, ինչի համար շատ հպարտ եմ:
 
2018-2021 թթ. Ազգային ժողովի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գումարումներում երեք անգամ ընտրվել եմ պատգամավոր, սակայն հրաժարվել եմ մանդատից՝ պաշտոններ զբաղեցնելով գործադիրում: Հիմա գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը: Իմ գործընկերների հետ կապացուցենք, որ խորհրդարանական երկրում սա կարևորագույն ինստիտուտ է: Իմ ջանքերն ու կարողություններն ուղղելու եմ այդ նպատակին:
 
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է»,- գրել է նա:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
 

  • Կիսվել: