Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի
Իրանի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հաստատել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, այդ թվում՝ բնակելի շենքերին, և հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կոշտ կպատասխանի այդ հարձակումներին, հաղորդում է IRNA-ն։
Բրիգադային գեներալ Շեքարչին ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի գիշերային հարվածները, որոնք, նրա խոսքով, իրականացվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ, կոշտ պատասխան կստանան։
Իսրայելի ռեժիմը ուրբաթ երեկոյան հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի այլ քաղաքներին։
Դեպքի վայրից լուսանկարներում երևում են մայրաքաղաքի մի քանի շրջաններում վնասված բնակելի շենքեր։ Ականատեսները և պետական հեռուստատեսության լրագրողները հայտնել են, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ։