երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Նոյեմբերի 20-ին Լեհաստանում բոլոր օբյեկտների վրա ընկած հրթիռները ռուսական են եղել. BBC

Նոյեմբերի 20-ին Լեհաստանում բոլոր օբյեկտների վրա ընկած հրթիռները ռուսական են եղել. BBC

Լյուբլինի շրջանային դատախազությունը կիրակի՝ նոյեմբերի 22-ին, հայտնել է, որ նոյեմբերի 20-ի առավոտյան Լեհաստանի հարավ-արևելքում ընկած երեք հրթիռը ռուսական են։ Նախկինում ենթադրվում էր, որ ընկել են երկու հրթիռ և մեկ անօդաչու թռչող սարք, հաղորդում է BBC-ն։

Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ՆԱՏՕ-ի 32 երկրի ներկայացուցիչները Բրյուսելում քննարկելու են Ռուսաստանի կողմից Լեհաստանի օդային տարածքի վերջին խախտումները։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «գործ ունենք կանխամտածված սադրանքի հետ»։ Վարչապետը հավելել է, որ Լեհաստանի օդային տարածքի խախտումները հստակ ցույց են տալիս, թե ինչու պետք է Լեհաստանը մասնակցի Ուկրաինայում խաղաղության բանակցություններին։

«Այսօր ավելի քան երբևէ պարզ է, որ Լեհաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի ապագայի և Եվրոպայի անվտանգության վերաբերյալ որոշումներին ու քննարկումներին»,- ասել է Տուսկը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ռուսական կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը «պատահական» է անվանել։

  • Կիսվել: