ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Թրամփը հիասթափված է Ուկրաինայից և Ռուսաստանից

Թրամփը հիասթափված է Ուկրաինայից և Ռուսաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից, քանի որ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ դեռևս պայմանավորվածություններ չկան։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Թրամփը, մասնավորապես, նշել է. «Ես շատ հիասթափված եմ Ռուսաստանից: Բայց ես հիասթափված եմ նաև Ուկրաինայից: Որովհետև կարծում եմ, որ կարող էին գործարքներ կնքվել: Շատ կարևոր է դրան հասնել արյունահեղությունը դադարեցնելու համար»:

Ըստ նրա՝ Ուկրաինան ու Ռուսաստանը շաբաթական 5-6 հազար մարդ են կորցնում։ Սրանք «հիմնականում զինվորականներ» են, բայց նաև քաղաքացիական անձինք, քանի որ նրանց էլ են հրթիռակոծում։

«Ինչպե՞ս կցանկանայիք ապրել շենքում, եթե իմանայիք, որ երեկոյան մեծ հավանականություն կա, որ հրթիռը կհարվածի դրան, սարսափելի է։ Այդպես ապրելը պետք է սարսափելի լինի»,-նշել է Թրամփը:

  • Կիսվել: