չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ արձակվեցին

Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ արձակվեցին

Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին:

Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ քրեական ոստիկանությունը ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

  • Կիսվել: