Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Մոսկվայում
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախնական որոշում են կայացրել հարաբերությունների կարգավորման հարցով խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման համար դեռ երկար ճանապարհ կա, և գործընթացն ինքնին դժվարությամբ է ընթանում և այն դանդաղեցնում են ոչ միայն Սպիտակ տան հակառակորդները՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեները», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»։
Դարչիևը հաստատել է, որ պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում շատ մոտ ապագայում։