Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի․ Իրանի գերագույն առաջնորդ
Այսօր առավոտյան Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուղերձ է հղել Իրանի ժողովրդին.
«Իրանի մեծ ազգ!
Սիոնիստական ռեժիմը այսօր լուսաբացին բացեց իր կեղտոտ և արյունոտ ձեռքը՝ մեր սիրելի երկրում հանցագործություն կատարելու համար և ավելի քան երբևէ ցույց տվեց իր չար բնույթը՝ թիրախավորելով բնակելի կենտրոնները: Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի:
Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի լքի այն:
Թշնամու հարձակումների ժամանակ նահատակվել են մի քանի հրամանատարներ և գիտնականներ: Նրանց իրավահաջորդներն ու գործընկերները անմիջապես կվերսկսեն իրենց պարտականությունները:
Այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմը իր համար պատրաստել է դառը և ցավոտ ճակատագիր, և այն անպայման կընդունի»: