Մենակ Ադրբեջանու՞մ են նշում Կուրբան Բայրամը, որ ձեր վարչապետը շնորհավորում է. Վանեցյանը՝ Փաշինյանի մասին
Դե, թող հիմա հերքի Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը նախնական պայմանավորվածության արդյունքում չի հանձնել Ադրբեջանին, 4000-ից ավելի էրեխեքի գլուխը չի կերել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով, ու մինչև այսօր էլ զիջումների է գնում: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Իսկ ձեր վարչապետն ուրախ-ուրախ Էրդողանի գիրքը ձեռքը գնում է Թուրքիա և նկարվում է, որ իսլամական աշխարհի կարևորագույն տոնը շնորհավորում է, բայց միայն Ադրբեջանին... Մենակ Ադրբեջանու՞մ են նշում Կուրբան Բայրամը, որ ձեր վարչապետը շնորհավորում է...»:
Վանեցյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հայտարարություններին:
«Մեր եկեղեցին չի կարող ենթարկվել հարձակման։ Համակարգող խումբ ձևավորվելու և Կաթողիկոսին Վեհարանից հանելու Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում է»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.