շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իսլամական Հանրապետության պատասխանը  կլինի ջախջախի․ Իրանի հայտարությունը

Իսլամական Հանրապետության պատասխանը կլինի ջախջախի․ Իրանի հայտարությունը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին հաղորդագրությունը՝ կապված երկրի տարածքի դեմ ագրեսիայի հետ.

«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի մի շարք շրջանների, այդ թվում՝ քաղաքացիական և ռազմական թիրախների վրա ուրբաթ լուսաբացին իրականացված արկածախնդիր և ագրեսիվ հարձակումը հանգեցրեց մեր մի շարք հայրենակիցների, այդ թվում՝ կանանց և երեխաների, ինչպես նաև զինված ուժերի մի շարք հրամանատարների նահատակության և վիրավորների։

Գլխավոր շտաբի ինֆորմացիոն կենտրոնը, դատապարտելով նողկալի սիոնիստ թշնամու այս ակնհայտ հանցագործությունը, որը հակասում է բոլոր միջազգային նորմերին, Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգներին համապատասխան, վստահեցնում է Իսլամական Իրանի քաջարի ժողովրդին. Իսլամական Հանրապետության զինված ուժերի զինվորների պատասխանը այս հուսահատ արարքի կազմակերպիչներին, կատարողներին և հանցակիցներին կլինի ջախջախիչ և կստիպի նրանց զղջալ իրենց արածի համար»։

  • Կիսվել: