երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ում ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին կոչ են արել ճկունություն դրսեւորել անվտանգության շուրջ բանակցություններում

ՌԴ ԱԳՆ-ում ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին կոչ են արել ճկունություն դրսեւորել անվտանգության շուրջ բանակցություններում

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք Է ճկունություն դրսեւորեն անվտանգության երաշխիքների շուրջ առաջիկա բանակցություններում, Մոսկվան դա արել Է 30 տարի, ժամանակն Է ավարտին հասցնել:

Այդ մասին Ժնեւի բանակցությունների սկսվելուց առաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:
 
«Խոսակցությունը չի կարելի արդյունավետորեն կառուցել՝ հիմնվելով միայն սեփական տեսակետի վրա, պետք Է մյուս երկրի տեսակետն ընդունել կարողանալ: Մենք մյուս երկրի տեսակետը, ինչպես այն կա, ընդունել ենք 30 տարի շարունակ: Այժմ այն կողմից պետք Է ճկունություն դրսեւորեն»,-ասել Է Ռյաբկովը:
 
«Եթե նրանք ի վիճակի չեն դա անել, նշանակում Է՝ իրադրության վատթարացման կբախվեն իրենց սեփական անվտանգության ոլորտում»,-հավելել Է նա: Նախորդ օրը երեկոյան Ժնեւում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ տեղի Է ունեցել առաջին հանդիպումը՝ ընթրիքի ձեւաչափով:
Ամփոփելով անվտանգության երաշխիքների շուրջ «նախնական» բանակցությունների արդյունքները՝ Ռյաբկովը հայտարարել Է, որ խոսակցությունը եղել Է դժվարին, բայց գործնական: Բանակցությունների հիմնական մասը հունվարի 10-ին փակ ձեւաչափով կանցկացվի ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում:

  • Կիսվել: