երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Գիտակցված չարագործություններ. Զախարովան մեկնաբանել է Բելգորոդում և Նիժնեկամսկում ուկրաինական հարվածները

Գիտակցված չարագործություններ. Զախարովան մեկնաբանել է Բելգորոդում և Նիժնեկամսկում ուկրաինական հարվածները

Կիևը գիտակցաբար չարագործություններ է իրականացնում ահաբեկչական նպատակներով։ Այս մասին, մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Բելգորոդին և Նիժնեկամսկին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Նա, մասնավորապես, նշել է. «Ռազմական տեսանկյունից այդ անիմաստ հարվածները թշնամին իրականացնում է գիտակցաբար՝ ահաբեկչական նպատակներով»:

Ըստ Զախարովայի՝ Բելգորոդի և Նիժնեկամսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների բոլոր մեղավորները կպարզվեն ու անխուսափելի խիստ պատիժ կկրեն:

«Դրանց բոլոր մեղսակիցները կպարզվեն և կկրեն անխուսափելի խիստ պատիժ կամ ռազմական առումով հատուցում կստանան», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին՝ կոշտ գնահատական տալ Բելգորոդում և Նիժնեկամսկում Կիևի ահաբեկչական հանցագործություններին:

«Կոչ ենք անում միջազգային հանրության ողջամիտ ներկայացուցիչներին, պատկան միջազգային կառույցներին և անկախ լրատվամիջոցներին՝ կոշտ գնահատական տալ Կիևի ահաբեկչական հանցագործություններին», -ասել է Զախարովա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիժնեկամսկը դաժան հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ներով, զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա, բժշկական օգնության համար դիմել է 75 մարդ, նրանցից 21-ը հոսպիտալացվել է: Թաթարստանում սուգ է հայտարարվել։

Օգոստոսի 9-ի գիշերը Բելգորոդը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 26-ը, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել է շուրջ 30 բազմաբնակարան, ինչպես նաև 3 սոցիալական և 6 առևտրային շենք, ավելի քան 30 ավտոմեքենա։

  • Կիսվել: