երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռամզան Կադիրովը կոչ է անում կորոնավիրուսից պաշտպանվել սխտորի միջոցով (տեսանյութ)

Ռամզան Կադիրովը կոչ է անում կորոնավիրուսից պաշտպանվել սխտորի միջոցով (տեսանյութ)

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր երկրի բանակչությանը կոչ է արել խուճապի չմատնվել կորոնավիրուսի պատճառով, տեղեկացնում է BBC-ն:

Չեչնիայի ղեկավարը խուճապի մատնվելու փոխարեն խորհուրդ է տվել իմունիտետը բարձրացնել կիտրոնով և մեղրաջրով, ինչպես նաև սխտոր ուտել՝ «արյունը վարակներից զերծ» պահելու համար:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածումը համավարակի բնույթ է կրում: ԱՀԿ-ն վարակման նոր էպիկենտրոն է ճանաչել Եվրոպան:

  • Կիսվել: